Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արարատ Խանդոյանին ազատ արձակելու պահանջով պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան

11:15, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Արարատ Խանդոյանին ազատ արձակելու պահանջով պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանի պաշտպանի դիմումը: Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և նրան ազատ արձակել դատարանի դահլիճից: Բողոքը և առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 15-ին, սակայն պաշտպանը միջնորդություն է ներկայացրել այն հետաձգելու համար:
     Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին՝ Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվեց մեղավոր և դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

2977 | 0
Facebook