Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Շառլ Ազնավուրը համերգներ կունենա Եվրոպայում և Ավստրալիայում

10:35, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Շառլ Ազնավուրը համերգներ կունենա Եվրոպայում և Ավստրալիայում

Հայազգի աշխարհահռչակ շանսոնյե 93-ամյա Շառլ Ազնավուրը համերգներով հանդես կգա Եվրոպայում և Ավստրալիայում։
     Շանսոնյեի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 4-ին նա համերգ կունենա Սիդնեյում՝ Hordern Pavilion-ում, նոյեմբերի 13-ին՝ Միլանի Arcimboldi թատրոնի շենքում, դեկտեմբերի 9-ին՝ Վիեննայի «Վիներ Շտադթհալե» համերգասրահում, դեկտեմբերի 13-ին՝ Փարիզի սպորտի պալատում։
     Ավելի վաղ հայտնել էինք, որ Շառլ Ազնավուրը հունիսին համերգով հանդես եկավ Լիբանանի Քաֆար Զպեան շրջանի «Ֆաքրա» փառատոնի շրջանակներում։
     Հիշեցնենք՝ Ազնավուրը Հայաստանում էր ամիսներ առաջ, ուր ներկա էր գտնվել «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությանը, «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերային, այցելել իր անվան տուն-թանգարան։

| | |
1739 | 4
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Նոնո
Նոնո 12:14, 11.08.2017
Աստվածը թող Շարլին առողջություն տա:Հպարտանում եմ,որ նման հայրենակից ունեմ: