Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին Toyota-ն գլորվել է ձորը, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

10:05, ուրբաթ, 11 օգոստոսի, 2017 թ.
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին Toyota-ն գլորվել է ձորը, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Օգոստոսի 11-ին` ժամը 05:43-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
     Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` «Արծվի թևեր» կոչվող տարածքում, «Toyota Land Cruiser» մակնիշի 470 UO 01 պետհամարանիշով (վարորդ՝ 1962թ. ծնված Ա. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել:
     Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ա. Պ-ը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով, իսկ փրկարարներն ուղևոր՝ 1941թ. ծնված Պ. Պ-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Ա. Պ-ը մահացել է, իսկ Պ. Պ-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

2782 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am