Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալայզիացին 626 անգամ սեռական ոտնձգության է ենթարկել դստերը

23:10, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Մալայզիացին 626 անգամ սեռական ոտնձգության է ենթարկել դստերը

Մալայզիայի քաղաքացին մեղադրվում է հարազատ դստեր նկատմամբ բազմակի սեռական ոտնձգություններ իրականացնելու համար, գրում է Reuters-ը: Հետաքննությունը պարզել է, որ 36-ամյա տղամարդն ամուսնալուծվել է կնոջից 2 տարի առաջ, 13-ամյա ավագ դուստրը մնացել է հոր մոտ, մյուս երկուսին մայրը տարել է իր հետ: Այդ օրվանից հայրն ամեն օր սեռական բռնության է ենթարկել աղջկան, այդ թվում՝ այլասերված ձևերով: Ընդհանուր առմամբ՝ հաստատվել է 626 դեպք: Տղամարդուն մեղադրում են սոդոմիայի, բռնաբարության ու ինցեստի համար:
     Ամբողջ ժամանակ աղջիկը մորից գաղտնի է պահել իր հետ տեղի ունեցողը և բացահայտել է միայյն այն ժամանակ,երբ իմացել է, որ հայրը պատրաստվում է դատարանով ետ վերցնել նաև մյուս 2 աղջիկներին:
     Սեռական բռնության խնդիրը Մալայզիայում շատ սուր է: Ամեն օր այստեղ գրանցվում միջինում 10 բռնաբարություն, որոնց զոհերի կեսից ավելին 16 տարեկանից ցածր են: Ընդհանուր առմամբ՝ 2005-2014 թթ. երկրում գրանցվել է 28700 բռնաբարության դեպք և միայն դրանց մեկ երրորդի դեպքում է հնչել դատավճիռ:

36594 | 2
Facebook