Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երիտասարդ աղջիկն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից

17:40, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Երիտասարդ աղջիկն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից
     Այսօր՝ օգոստոսի 10-ին, Կիևյան կամրջի տակ երիտասարդ աղջկա դի է հայտնաբերելու։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել։ Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան անհայտ աղջկա դի։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև այն վկայի ինքնությունը, ով տեսել է, թե ինչպես է աղջիկն իրեն ցած նետել կամրջից։ Ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։
11035 | 3
Facebook