Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Միհրան Հարությունյանի առողջական վիճակը դեռ բավարար չէ». Լևոն Ջուլֆալակյան

16:40, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
«Միհրան Հարությունյանի առողջական վիճակը դեռ բավարար չէ». Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, հրապարակեց Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնող մեր հավաքականի կազմը։ Կազմում ներառված չէ Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը։

«Միհրան Հարությունյանի առողջական վիճակը դեռ բավարար չէ։ Մի շարք վիրահատությունների ենթարկվեց։ Նրա ցանկությունը և նպատակն է լավ մարզավիճակ ձեռք բերելը և կրկին հավաքականի կազմում ներառվելը, որպեսզի հաղթանակների հասնի ու մեդալներ նվաճի։ Ժամանակը ցույց կտա։ Հիմա վերականգնողական փուլում է»,- Ջուլֆալակյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

2283 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am