Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային ԶԼՄ-ները հայտնել են Թուրքիայում ձերբակալված ռուս քաղաքացու ահաբեկչական պլանների մասին

16:25, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Միջազգային ԶԼՄ-ները հայտնել են Թուրքիայում ձերբակալված ռուս քաղաքացու ահաբեկչական պլանների մասին

Թուրքիայում ձերբակալված քաղաքացին, ով կասկածվում է ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռի պայթեցման նախապատրաստման համար, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռենատ Բակիևն է: Նա ծրագրում էր ահաբեկչություն կազմակերպել մի վայրում, որտեղ հավաքվում են ԱՄՆ-ի բարձրաստիճան սպաները, РИА Новости փոխանցմամբ, հաղորդում է Haberturk հեռուստաալիքը:
     Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ենթադրվում է` ձերբակալվածը ԴԱԻՇ ահաբեկչական խմբի զինյալ է, ով պատրաստվում էր պայթեցնել Թուրքիայի հարավում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներից մեկը:
     Ըստ հեռուստաալիքի տեղեկատվական աղբյուրների՝ Բակիևը պատրաստվում էր նաև ահաբեկչական հարձակման ենթարկել ալիևական աղոթքի տունը: Կասկածյալը տիրապետում է ռուսերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին:
     Սիրիա այցի շրջանակներում նա փորձել է ահաբեկչական ակտեր իրականացնել ամերիկացի զինվորների նկատմամբ, սակայն նրան չի հաջողվել, որից հետո որոշել է տեղափոխվել Թուրքիա և փորձել ամերիկյան ինքնաթիռ պայթեցնել անօդաչու թռչող սարքի օգնությամբ:

5998 | 2
Facebook