Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու կարգը

18:05, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Կներդրվի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու կարգը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հերթական նիստում հավանության է արժանացել երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (վճարելու) համար առցանց եղանակով դիմելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:
     Նախագծի համաձայն՝ առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստը կնշանակվի (կվճարվի) այն դեպքերում, երբ անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից:
     Առցանց եղանակով նպաստ նշանակելու համար հնարավոր կլինի դիմել հետևյալ տարբերակներով.
    
    
     · www.epension.am կայքէջի միջոցով,
     · նույնականացման քարտի կիրառմամբ,
     · բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ։
    
     Առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա նպաստ չի նշանակվի, եթե`
    
     · ծնողն ունի օտարերկրյա քաղաքացիություն,
     · երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է օտարերկրյա պետությունում,
     · նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել։
    
     Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստն առցանց դիմումի հիման վրա նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:
    
     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

2408 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am