Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Շավարշ Քոչարյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին

15:15, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Շավարշ Քոչարյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մասին

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին՝ ասել է, որ չնայած ղարաբաղյան հատվածում հարաբերական անդորր է, հայկական կողմը միշտ պետք է հիշի, որ Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվում:
     Անդրադառնալով սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգին՝ նշել է՝ հանդիպման միակ նպատակն է, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության և թույլ չտան, որ լինեն ռազմական գործողություններ:
     Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ արտգործնախարարների հանդիպմանը որոշում կայացվի նախագահների հնարավոր հանդիպման մասին, Քոչարյանը պատասխանել է. «Բնական է, որ եթե այդպիսի որոշում կայացվի, նախապես պետք է քննարկվի արտգործնախարարների մակարդակով»։

1317 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am