Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

14:40, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Հայաստանում 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր

Սեպտեմբերի 1-ից 12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: «Յուրաքանչյուր երեխա 9-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է կամ ավագ դպրոց գնա, կամ միջին մասնագիտական ու արհեստագործական հաստատություններում շարունակի կրթությունը»,- ասաց նա: Ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի՝ 2016-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 9-ից հետո մոտ 98%-ը շարունակում է կրթությունը: «Այժմ 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների թիվը չնչին է, իսկ շարունակողները կազմում են 98%: Այսինքն, ըստ էության, պետությունը խնդիր ունի լուծելու 2%-ի հարցը, որ կրթությունը շարունակեն»: Վերջինը հավելեց, որ գործարկվելու է կրթությունից դուրս մնացած երեխաների վաղ հայտնաբերման համակարգ:
    
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ բան չի փոխվելու, որովհետև բոլոր հաստատությունները գործում են հաստատության պահպանման շահերից ելնելով. «Չես տեսնում, որ անհատին է ուղղված: Հաստատությունները շարունակելու են իրենց սև գործն ընդդեմ մարդու ու մի հատ էլ գործիք ստացան՝ տեսեք իշխանությունը մեր կողմից ա... Ընդհանրապես ուսման խնդիրը մարդու կյանքի գործն է, եկեք նպաստավոր ռեժիմ ընդունենք նրան օգնելու համար: Չէ, կրթական ծրագրերն օրենքով են որոշվում, տևողությունն օրենքով է որոշվում... սխալ է: Ի՞նչ է ստացվում՝ դու արի, երեք տարի նստի, որովհետև ինչ-որ մեկը պետք է աշխատավարձ ստանա... Եթե երեխան չգնաց, ի՞նչ են անելու, ծնողին քրեական պատասխանատվության են կանչելո՞ւ»,- ընդգծեց Բլեյանը:

9472 | 0
Facebook