Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գործադիրը հաստատեց Սամվել Կարապետյանի կողմից Դեբեդ գետի վրա ՀԷԿ-ի կառուցման նախագիծը

12:50, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Գործադիրը հաստատեց Սամվել Կարապետյանի կողմից Դեբեդ գետի վրա ՀԷԿ-ի կառուցման նախագիծը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Դեբեդ գետի վրա 76 մեգավատտ հզորությամբ «Շնող» հիդրոկայանի նախագծման և կառուցման շրջանակային համաձայնագրի մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Աշոտ Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ ՀԷԿ-ը կկառուցվի պետություն-մասնավոր հատված ֆինանսական համագործակցությամբ՝ «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային հիմնադրամի հետ համատեղ: Ներդրումային ծրագրի արժեքը կարող է տատանվել 150-180 մլն դոլարի շրջանակներում, որը սակայն վերջնականապես կճշտվի նախագծային, նախահաշվային ծրագրի հաշվարկներից հետո: Շահագործման հանձնելուց հետո ՀԷԿ-ը կարտադրի Հայաստանի ներքին սպառման էներգիայի 5 %-ը: Նախագիծը հաստատելուց հետո վարչապետն ասել է. «Լավ ու հեռանկարային ծրագիր է»:
     Նշենք, որ ՀԷԿ-ի կառուցապատողը՝ «Դեբեդ Հիդրոն» հիմնադրել է «Էներգոինվեստ հոլդինգը», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին:

3743 | 1
Facebook