Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը՝ պետգույքի վարձակալության ոլորտի խախտումների մասին

11:40, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Վարչապետը՝ պետգույքի վարձակալության ոլորտի խախտումների մասին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն կարապետյանը հայտարարել է, որ պետական գույքի վարձակալության կարգի հետ կապված խախտումներ են հայտնաբերվել: «Գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել, կամ ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության»,- ասել է նա` պետական գույքի կառավարման վարչության պետին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարելով մեկամսյա ժամկետում ներկայացնել պետական գույքի վարձակալության կարգի փոփոխման վերաբերյալ առաջարկություններ:

2939 | 4
Facebook