Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆրիկայում սպանել են Կարմիր խաչի կամավորների

10:55, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Աֆրիկայում սպանել են Կարմիր խաչի կամավորների

Կենտրոնաֆրիկյան Հանրապետության հարավ-արևելքում հարձակում է իրականացվել բժշկական կենտրոնի վրա, սպանվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վեց աշխատակից: Բոլորն էլ եղել են աֆրիկացիներ:

«Մենք ցնցված ենք մեր կամավորների սպանությունից: Կոչ ենք անում բոլոր կողմերին միջոցներ ձեռնարկել մարդասիրական առաքելության աշխատակիցներին հարգելու համար»,- ասել է Կենտրոնաֆրիկյան Կարմիր խաչի նախագահ Անտուան Մբաո-Բոգոն:

Կամավորները մասնակցում էին Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևելքում՝ Գամբոյում, բժշկական հաստատությունում անցկացվող ճգնաժամային հանդիպմանը: Հնարավոր է, որ եղել են զոհեր նաև քաղաքացիների շրջանում:

6243 | 0
Facebook