Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առանց այն էլ խայտառակված «Շենգավիթ» ԲԿ-ում շարունակում են ռիսկի ենթարկել հղիների կյանքը` վստահ լինելով, որ պատասխանատվության չեն ենթարկվելու». Սոնա Հակոբյան

11:10, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
«Առանց այն էլ խայտառակված «Շենգավիթ» ԲԿ-ում շարունակում են ռիսկի ենթարկել հղիների կյանքը` վստահ լինելով, որ պատասխանատվության չեն ենթարկվելու». Սոնա Հակոբյան
     Լրագրող Սոնա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Շենգավիթ» ԲԿ-ի մասին՝ ներկայացված խնդրի վերաբերյալ հրավիրելով առողջապահության նախարարության ուշադրությունը.
     «Տպավորություն է, թե առողջապահության նախարարությունը կամ իրականում չի տեսնում հանրապետության բուժհիմնարկներում ինչ է կատարվում, կամ էլ պարզապես իրեն էդպես է հարմար... Հարգելի առողջապահության նախարարություն, եթե չեմ սխալվում, ծննդօգնությունը կառավարության գերակայություններից է համարվում...հարց. նման ծննդօգնության մասի՞ն էր երազում մեր հարգարժան կառավարությունը: Առանց այն էլ խայտառակված «Շենգավիթ» բ/կ-ում լկտիությունն անցնում է բոլոր սահմանները: Այցելուի առողջության կամ կյանքի հետ խաղալն այստեղ, փաստորեն, օրինաչափություն է դարձել: Գիտեինք, որ բարևից սկսած գրպանիդ են նայում... բայց որ այդքան դեպքերից հետո դեռ շարունակում են «գլխառադի» քաղաքականությունը... արդեն իսկ վկայում է, որ թքած ունեն անգամ ձեր կառույցի և կառավարության որդեգրած քաղաքականության վրա: Հարգելի կոլեգաներ, ես կոնկրետ հիմքեր և փաստեր ունեմ, որ տվյալ կենտրոնում բուժքրոջից մինչև ուլտրաձայնայինի մասնագետ և հղիությունը վարող բժիշկ, շարունակում են ռիսկի ենթարկել հղիների կյանքը` միանշանակ վստահ լինելով, որ պատասխանատվության չեն ենթարկվելու: Ես չեմ խոսում իրենց մասնագիտական էթիկայի անսպառ բացակայության մասին. դա առանց իմ ասելու էլ հայտնի է այդտեղի ցանկացած այցելուի: Ես խոսում եմ կոնկրետ բուժաշխատողների հերթական հանցագործության մասին, որի արդյունքում կարող էր հերթական ծննդկանի կյանքը վտանգվեր իր բոլոր հնարավոր հետևանքներով: Ի դեպ, ես հիմա չեմ գրում պահի ազդեցության տակ: Պատասխանատու եմ յուրաքանչյուր բառիս համար: Հարգելի առողջապահության նախարարություն, եթե լրջորեն չզբաղվեք այս հիմնարկում և ոչ միայն... տիրող «բարդակով», ներողություն բայց դրանով պարզապես կհաստատեք, որ տիրող անպատժելիության մթնոլորտի գլխավոր հովանավորը հենց դուք եք հանդիսանում»,- գրել է Սոնա Հակոբյանը:
Սոնա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Սոնա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
8268 | 0
Facebook