Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

«Եթե մենք հիասաթափվենք, պարտվելու ենք. դրա համար մեր հակառակորդն անընդհատ փորձում է մեզ հի­ասթափեցնել». Դավիթ Բաբայան. «Առավոտ»

10:00, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
«Եթե մենք հիասաթափվենք, պարտվելու ենք. դրա համար մեր հակառակորդն անընդհատ փորձում է մեզ հի­ասթափեցնել». Դավիթ Բաբայան. «Առավոտ»

«Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետև մենք յոգերի պես ենք: Յոգերը չեն տարբերվում հասարակ մարդուց, նույն ԴՆԹ-ն է, արյունը, մաշկը, բայց նա այնքան հզոր ներքին էներգիա ունի, կարողանում է ինքն իրեն վերահսկել, այնպիսի բաներ անել, որ հասարակ մարդը չի կարողանում: Հայ ազգը, տվյալ դիրքում, տվյալ աշխարհաքաղաքական վիճակում պետք է որ ունենա այդպիսի էներգիա»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա՝ եթե մենք հիասաթափվենք, պարտվելու ենք. «Դրա համար մեր հակառակորդն անընդհատ փորձում է մեզ հի­ասթափեցնել տարբեր մեխանիզմներով՝ թե՛ վախեցնելու միջոցով, թե' հուսահատեցնելու, թե' ներքին պառակ­տումների, որովհետև ինքը հասկանում է՝ 10 հազար տարի մենք այստեղ ապրել ենք, քանի-քանի թշնամիների դեմ ենք պայքարել, ազգերի և կայսրությունների, որոնք ընդհանրապես վերացել են, հիմա չկան, բայց մենք մնացել ենք, և այդ ամենը մեր յոգայի ուժի շնորհիվ է: Եթե նայենք մեր քարտեզին և դիրքին, որևէ մե­կը ընդհանրապես չի կարող գոյատևել մեր իրավիճակում, բայց մենք գոյատևում ենք, որովհետև ունենք անս­պառ ինչ-որ անհասկանալի ուժ, և այդ ուժն է հասցնելու մեզ պետք եղած ժամանակ Բաքու»,- գրում է թերթը:
    
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3666 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am