Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Պայթյուն Կապանի գազալցակայանում. տարբեր աստիճանի վնասվածքներով երկու աշխատակից տեղափոխվել է տեղի ԲԿ

23:10, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Պայթյուն Կապանի գազալցակայանում. տարբեր աստիճանի վնասվածքներով երկու աշխատակից տեղափոխվել է տեղի ԲԿ

Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասում՝ հեղուկ գազի (պրոպան) գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
     Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
     Պարզվել է, որ ԱՁ Արտակ Բուդաղյանին պատկանող գազալցակայանում 18 կգ-անոց հեղուկ գազի բալոնը լիցքավորելուց հետո տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել են գազալցակայանի աշխատակիցներ՝ 1993 թ. ծնված Ա. Հ.-ը և 1984 թ. ծնված Հ. Հ.-ը: Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Կապան քաղաքի ԲԿ:
     Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
     Դեպքի վայրում աշխատում են Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մարզային ստորաբաժանման աշխատակիցները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

3152 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am