Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Հարգանքի տուրք` «Հաց բերողի» հիշատակին

21:27, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Հարգանքի տուրք` «Հաց բերողի» հիշատակին

Այսօր «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է, եթե կենդանի լիներ, նա կդառնար 49 տարեկան:
     Շահումյանի գերեզմանատանը, որտեղ թաղված է Արթուր Սարգսյանն, այսօր այցելել էին տասնյակ քաղաքացիներ` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:
     Արթուրի շիրիմին նրա համախոհներն ու հարազատները մոմավառություն էին կազմակերպել: Ներկա էին նաև նրանք, ովքեր թեպետ չէին ճանաչում նրան, բայց գնահատում էին վերջինի գործերն ու մարդասիրությունը:
     Հիշեցնենք` ուղիղ մեկ տարի առաջ Արթուր Սարգսյանն` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: Այդ օրվանից նա ստացավ «Հաց բերող» անունը: Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր վերջիններին օժանդակելու համար: Արթուր Սարգսյանը երկու անգամ կալանավորվել էր։ Վերջին կալանքի ժամանակ հացադուլ էր սկսել։ Առողջական բազմաթիվ խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանը մահացել էր 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։

1967 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am