Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանը գրազ է եկել, որ մեքենան հարբած կվարի քաղաքով ու դրա համար իրեն պատիժ չի հասնի

23:05, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Ոստիկանը գրազ է եկել, որ մեքենան հարբած կվարի քաղաքով ու դրա համար իրեն պատիժ չի հասնի

ՌԴ Ճանապարհային ոստիկանության յամալցի աշխատակիցը գրազ է եկել, որ անպատիժ կմնա մեքենան քաղաքով հարբած վարելու համար: Տեսանյութը «ВКонтакте»-ում ներբեռնվել է օրերս: Տեսանյութում ոստիկանը զրուցում է տեղաբնակներից մեկի հետ, ով հարցնում է, թե ինչու ոստիկանն իրեն կանգնեցրել է բայց ոչ մի միջոց չի ձեռնարկել: «Կա 21-րդ հոդված, որն ինձ թույլ է տալիս անել ամեն ինչ»,- պատասխանում է ճանապարհային ոստիկանը: Արդյունքում երիտասարդները 300 հազար ռուբլու վրա գրազ են գալիս, որ ոստիկանը քաղաքով մեկ մեքենան կվարի հարբած վիճակում ու դրա համար պատասխանատվություն չի կրի:

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ոստիկանության ներքին գործերի նախարարության Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի տարածքային վարչությունից հայտնել են, որ տեսանյութում իրոք նկարահանված է ոստիկան, սակայն այդ պահին նա ծառայության մեջ չի գտնվել: Նաև հայտնել են, որ նա արդեն հեռացվել է աշխատանքից:
     Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

9335 | 1
Facebook