Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Տարաձայնություններ են սկսվել ԿԳ նախարարի եղբոր և Ռոբերտ Քոչարյանի որդու հարաբերություններում

19:05, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Տարաձայնություններ են սկսվել ԿԳ նախարարի եղբոր և Ռոբերտ Քոչարյանի որդու հարաբերություններում
    
Շրջանառվող լուրերի համաձայն, տարաձայնություններ են սկսվել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի եղբոր և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հարաբերություններում:
     Ասում են՝ շաբաթներ առաջ Վահագն Մկրտչյանին պատկանող «Արմենիա Վայն» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը փոխհատուցի գույքի վնասի գումարը: Թե ինչ վնասի մասին է խոսքը, հայտնի չէ:
Հիշեցնենք՝ Վահագն Մկրտչյանը 2003-ին եղել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի պատասխանատուն ու աչքի է ընկել Քոչարյանի համար աշխատելու մեծ նվիրումով: Ըստ լուրերի՝ նույն ժամանակահատվածում Մկրտչյան եղբայրների բիզնեսներն սկսել են ծաղկել՝ պայմանավորված թե՛ Քոչարյանի հանգամանքով, և թե՛ նրանով, որ Լևոն Մկրտչյանը 2001-2003թթ. երկրորդ անգամ նախարար էր: Ըստ լուրերի՝ հաշվի առնելով նախկին ջերմ հարաբերություններն, այսօրվա տարաձայնությունները շատերին զարմանալի են թվացել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
30369 | 2
Facebook