Խնդրում ենք սպասել...

Միջազգային

NBA-ի յոթակի չեմպիոնը վեճի է բռնվել մանկական հանդիպման ընթացքում (տեսանյութ)

17:20, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
NBA-ի յոթակի չեմպիոնը վեճի է բռնվել մանկական հանդիպման ընթացքում (տեսանյութ)

NBA-ի յոթակի չեմպիոն Ռոբերտ Օրին վեճի է բռնվել անծանոթ տղամարդու հետ՝ մանկական մրցաշարի ընթացքում, որին մասնակցում էր բասկետբոլիստի որդին։

«Այդ տղամարդը ողջ հանդիպման ընթացքում վեճ էր հրահրում։ Նա հրել է ինձ, բայց ես այնտեղ եմ ծնվել, որտեղ սովոր են հակահարված տալ»,- նշել է բասկետբոլիստը։ Նրա խոսքով՝ ողջ հանդիպման ընթացքում տղամարդը սադրել է իրեն։

Նշենք, որ 46-ամյա Օրին NBA-ի յոթակի չեմպիոն է (1994, 1995, 2000, 2001, 2002, 2005, 2007)։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Հյուսթոն Ռոքեթս»-ի, «Ֆինիքս Սանզ»-ի, «Լոս Անջելես Լեյքերս»-ի և «Սան Անտոնիո Սփերս»-ի կազմում։

12591 | 0
Facebook