Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Խնդիրն այն է, որ հիվանդության ծանրության վրա շատ հետաքրքիր կարող են «խաղալ»». Արթուր Սաքունցը՝ զորակոչվող երիտասարդների մասին

17:45, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
«Խնդիրն այն է, որ հիվանդության ծանրության վրա շատ հետաքրքիր կարող են «խաղալ»». Արթուր Սաքունցը՝ զորակոչվող երիտասարդների մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն ահազանգում է՝ վերջին շրջանում սկսել են բանակ զորակոչել նաև առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների։ «Վերջին չորս տարիների ընթացքում գրասենյակ դիմած զորակոչիկների խնդիրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մտահոգիչ է մնում առողջական լուրջ խնդիրներով երիտասարդների զորակոչն»,- «Ազատության» եթերում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով, եթե համեմատում ենք 7-8 տարի առաջվա պրակտիկան այսօրվա հետ, այն ժամանակ առողջական լուրջ խնդիրների առկայության պարագայում ավելի մեծ էր հավանականությունն ստանալ տարկետում, իսկ հիմա այդ խնդիրների լուծումը դժվարացել է: «Սա պայմանավորված է նաև իրավական ակտի բովանդակությամբ: Պաշտպանության նախարարի հրամանը, որով սահմանում է այդ հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը ճանաչվում էր ոչ պիտանի, կամ պիտանի շարային ծառայությանը՝ սահմանափակումներով, կամ կարող է հիմք հանդիսանալ տարկետում տրամադրելու համար, այդ ցանկը նույնպես փոխվել է, նախորդ հրամանի համեմատությամբ՝ նաև կարգավիճակները»,- ասում է Սաքունցը։

«Հիվանդության ծանրության վրա շատ հետաքրքիր կարող են «խաղալ»: Օրինակ, ինչի՞ հիման վրա ես այս աստիճան ծանրության հիվանդությունը, ենթադրենք, ճանաչում սահմանափակումով պիտանի շարային ծառայությանը, իսկ մի այլ ծանրությամբ, բայց շատ փոքր տարբերությամբ, որոնք էական նշանակություն չունեն, կարող ես նույնիսկ ճանաչել ոչ պիտանի զինվորական ծառայությանը»:

Ա. Սաքունցը կարծում է, որ առողջական խնդրի առկայության դեպքում ընդհանրապես չպետք է զորակոչել: «Մարդը պետք է առողջ լինի, որովհետև զինվորական ծառայությունը ենթադրում է որոշակի ծանրաբեռնվածություն և առաջ է բերում մի հարց` արդյոք այդ առողջական խնդիրների առկայությամբ իրապես արդյունավետ մարտական հերթապահություն կարո՞ղ է իրականացնել նա: Ես ասում եմ` ո´չ, որովհետև, ցավոք սրտի, ունենում ենք նաև մահվան ելքով դժբախտ դեպքեր, որոնք վերաբերվում են հենց նաև այնպիսի անձանց, որոնք սահմանափակումով շարային ծառայության պիտանի են ճանաչվել և մարտական հերթապահության ժամանակ մահացել են կամ զոհվել են, կամ ոչ կանոնադրական հարաբերությունների զոհ են դարձել»:

Իրավապաշտպանի խոսքով, օրինակ հարթաթության տարբեր մակարդակներով հիվանդության առկայության դեպքում, եթե մոտավորապես 15 տարի առաջ երիտասարդին տարկետում էին նշանակում կամ ոչ պիտանի, հիմա միայն առաջին աստիճանի ամենածանր դեպքում են նշանակում:

2243 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am