Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ջուսն՝ ստեղծագործական նորությունների և հանգստի չմեկնելու պատճառների մասին

18:05, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Ջուսն՝ ստեղծագործական նորությունների և հանգստի չմեկնելու պատճառների մասին
     Ջուսն այս ամռանը հանգստի չի մեկնի, քանի որ աշխատանքային ակտիվ գործընթացի մեջ է: Սեպտեմբերին երգչուհին կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Վերջին շրջանում երգչուհու՝ ակտիվ քննարկվող անձնական կյանքը ետին պլան էր մղել նրա ստեղծագործական կյանքի վերաբերյալ հանրային հետաքրքրվածությունը: MAMUL.am լրատվականի թղթակիցը երգչուհու հետ զրուցել է հենց ստեղծագործական նորությունների մասին: «Ես ամեն տարի մեկ տեսահոլովակ ներկայացնում եմ: Անցած տարի նոյեմբերին «Հայաստան» երգն էր, այս տարվա սեպտեմբերին էլ կլինի նոր երգ և տեսահոլովակ DJ Blackey-ի հետ: Երգը կոչվում է «Crazy freedom», ակումբային ոճի մեջ է: Աշխատում եմ նաև նոր երգի վրա, նոր ոճի մեջ, բայց մանրամասներ դեռ չեմ ներկայացնի, միայն կնշեմ, որ համագործակցում եմ կոմպոզիտոր Աղասի Գևորգյանի հետ, ով «Հայաստան» երգի հեղինակն է: Լինում են նաև համերգային ծրագրեր, բայց դրանք շատ պատահաբար են ստացվում, զանգում են և մեկնում ենք շրջաններ»:
Ջուսն՝ ստեղծագործական նորությունների և հանգստի չմեկնելու պատճառների մասին
Ջուսն՝ ստեղծագործական նորությունների և հանգստի չմեկնելու պատճառների մասին
Ջուսն՝ ստեղծագործական նորությունների և հանգստի չմեկնելու պատճառների մասին
Ջուսն՝ ստեղծագործական նորությունների և հանգստի չմեկնելու պատճառների մասին

     Խոսելով ամառային հանգստի մեկնելու մասին՝ Ջուսը նշեց, որ այն այս տարի հաստատ չի ստացվի: «Այս տարի հանգիստ չունեմ, որովհետև ելույթները շատ են, համարյա ամեն օր: Այս տարի հաստատ չի լինի, կարող է մյուս տարի ստացվի: Իսկ հանգստի մեկնելիս նախընտրում եմ ծովափնյա պասիվ, բայց, միևնույն ժամանակ, շոփինգով լի հանգիստ»:
12875 | 2
Facebook