Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Արտյոմ Սիմոնյանը «Ցյուրիխ»-ից տեղափոխվեց «Ալաշկերտ»

16:25, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Արտյոմ Սիմոնյանը «Ցյուրիխ»-ից տեղափոխվեց «Ալաշկերտ»

Այսօր «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը պայմանագիր ստորագրեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ, ով արդեն առաջին մարզումն է անցկացրել մեր թիմի կազմում: Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն, ում տրանսֆերային իրավունքը պատկանում էր շվեյցարական «Ցյուրիխ»-ին, վարձավճարով հանդես էր գալիս տեղի «Լե Մոն» թիմում: 2015-ին «Ցյուրիխ» տեղափոխվելուց առաջ 22-ամյա ֆուտբոլիստը երկու մրցաշրջան է անցկացրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ի կազմում, հանդիսացել է ռուսական ակումբի երկրորդ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, մասնակցել պատանեկան Չեմպիոնների լիգային։ Արտյոմ Սիմոնյանը հանդես է եկել Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, հանդիսացել է երիտասարդական հավաքականի ավագը, որի կազմում խաղացել է նաև Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Ազգային հավաքականում տաղանդավոր կիսապաշտպանն իր նորամուտը նշել է Ֆրանսիայի հավաքականի հետ 2014-ի հոկտեմբերին կայացած խաղում։

1138 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am