Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Գինեսի ռեկորդակիր Ուիթնի Հյուսթոնն այսօր կդառնար 54 տարեկան

17:35, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Գինեսի ռեկորդակիր Ուիթնի Հյուսթոնն այսօր կդառնար 54 տարեկան
     Ամերիկացի փոփ երգչուհի Ուիթնի Հյուսթոնն այսօր կդառնար 54 տարեկան:
     Նա երգել սկսել է դեռ մանկուց. «Հենց սկզբից տեսախցիկն ու ես դարձանք լավագույն ընկերներ: Նա ինձ սիրեց, ես էլ՝ նրան: Երբ ես ցանկացա դառնալ երգչուհի, մայրս զգուշացրեց, որ այդ մասնագիտության դեպքում ես դատապարտված եմ մենակ մնալուն: Դե, մենք բոլորս էլ մենակ ենք»,- խոստովանել էր երգչուհին:
     Հյուսթոնը նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում, որոնցից ամենահայտնին 1992 թվականին թողարկված «Թիկնապահը» ֆիլմն է՝ Քեվին Քոսթների ընկերակցությամբ, որտեղ նրա կատարմամբ հնչող «I Will Always Love You» («Ես միշտ սիրելու եմ քեզ») երգը համաշխարհային հիթ է դարձել։
     Հյուսթոնը Գինեսի ռեկորդների գրքում է` որպես ամենաշատ՝ 411 մրցանակ ունեցող երգչուհի, այդ թվում՝ 6 Գրեմմի, 2 Էմմի, 22 մրցանակ American Music Awards-ում և 16 մրցանակ Billboard Music Awards-ում:
     Ձայնագրել է յոթ ստուդիական և երեք սաունդթրեք ալբոմներ։ 2009 թվականին թողարկվել է վերջին «I Look To You» («Ես նայում եմ քեզ») ալբոմը, որը մի շարք հիթ շքերթների առաջին հորիզոնականներում էր:
     Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուրանոցում թմրադեղեր օգտագործելու պատճառով: Կյանքի վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութային և ալկոհոլային կախվածությունից: Այդ պատճառով դադարեցվել էր նաև նրա 2010 թվականի համաշխարհային շրջագայությունը:
Ուիթնի Հյուսթոն
4361 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am