Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Կռանի կոշը» պոկվել և ընկել է 28-ամյա երիտասարդի վրա. տղան հիվանդանոցում մահացել է

15:45, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
«Կռանի կոշը» պոկվել և ընկել է 28-ամյա երիտասարդի վրա. տղան հիվանդանոցում մահացել է

Երեկ ծայրահեղ ծանր վիճակում երիտասարդ է տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վիրավորն Աբովյան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Լյուդվիգ Սիրեկանյանն է, ով այսօր՝ օգոստոսի 9-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։
     Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Գառնու ձորից, որտեղ ինչ-որ ՍՊԸ-ի կողմից կատարում էին ջրագծի անցկացման աշխատանքներ, և Լ. Սիրեկանյանն աշխատում էր այդ ՍՊԸ-ում՝ որպես էլեկտրաեռակցող։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աշխատանքների ժամանակ «կռանի կոշը» պոկվել և ընկել է այն երկաթե խողովակի վրա, որում աշխատանքներ կատարելիս է եղել երիտասարդը, ինչի պատճառով էլ նա ստացել է մարմնական վնասվածքներ, ինչն էլ հանգեցրել է մահվան։

| | |
9947 | 1