Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահը 30.000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել

15:20, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահը 30.000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ևս մեկ քրեական գործ է հարուցվել դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ:
     Այսպես, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար 2012-ին դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին: Դրա համար Ա. Պետրոսյանը նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի միջոցով իրենից պահանջել է 6.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որի մի մասն ինքը փոխանցել է որպես միջնորդ հանդես եկած դատավորի օգնականի, իսկ մյուս մասը` դատարանի նախագահի վարորդի միջոցով:
     Կաշառքի գումարը փոխանցելուց հետո Մ. Ա-ն տեղեկացել է, որ նշված ընկերության տարածքն այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթերով օրինականացնելուց հետո վաճառվել է 80.000 ԱՄՆ դոլարով, որից 30.000 ԱՄՆ դոլարը որպես կաշառք տրվել է վերը նշված դատարանի նախագահին: Ուստի Մ. Ա-ն 2014-ին կարողացել է միջնորդից ետ վերցնել իր կողմից որպես կաշառք տրված 6.000 ԱՄՆ դոլար գումարը:
     Մ. Ա-ն հայտնել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հօգուտ իրեն դատական ակտ կայացնելու համար տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ 13.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել Երևանի վարչական շրջաններից մեկի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, սակայն քանի որ դատական ակտն ի վնաս իրեն է կայացվել, ուստի դատավորը ետ է վերադարձրել կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած 8.000 ԱՄՆ դոլարը վերադարձնելու վերաբերյալ ստացական է տվել:
     Այսպիսով, դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 313-րդ հոդվածի 1-ին մասով:

3231 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
verjin hay
verjin hay 15:32, 09.08.2017
Sapzhniki botka e xerzhiki ishxanutsyun@
Inch uzes Karas patvores....miayn te pox unenas
verjin hay
verjin hay 15:33, 09.08.2017
Ba es el piti liner 10 hszaranots potinkeqi ishxanutsyun@