Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Ամառվա շոգին աղբահանություն չի կատարվում Սևանի փողոցում, «Երևան» տոնավաճառի դիմաց, Հարավային ավտոկայանի տարածքում». Հ. Դիլանյան

12:15, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
«Ամառվա շոգին աղբահանություն չի կատարվում Սևանի փողոցում, «Երևան» տոնավաճառի դիմաց, Հարավային ավտոկայանի տարածքում». Հ. Դիլանյան
     Ավելի մաքուր, ավելի բարեկարգ Երևան... Ապրեն «Սանիթեք Արմենիա»-ն, Երևանի Շենգավիթ վարչական շրջանը, մյուս վերահսկող մարմինները։ Շատ ապրեք, աննկարագրելի լավ եք աշխատում, կատարում ձեր աշխատանքը։ Երկու օր է՝ ամառվա շոգին աղբահանություն չի կատարվում Սևանի փողոցում, «Երևան» տոնավաճառի դիմաց, Հարավային ավտոկայանի տարածքում, մետրոյից դուրս եկեք, թեքվեք աջ։ Էլ ո՞նց բացատրեմ, որ հասկանաք, տեղն իմանաք։ Երևանում 40 աստիճանից ավելի շոգ եղանակին կարելի՞ է այսքան անպատասխանատու լինել, գիտե՞ ք ինչու մեր երկրում խնդիրների մեծ ու հիմնական մասը չի լուծվում, որովհետև մենք դրանք չենք տեսնում, որովհետև դասեր չենք քաղել, որովհետև կոսմետիկ լուծումներից բացի, ուրիշ բան չենք անում։ Ապրեք, շարունակեք նույն տեմպով, ու հետո զարմացեք, որ լրատվամիջոցները ձեր արած գործի մեջ մենակ վատն են տեսնում։ Մենք կդառնանք իսկապես լավը, երբ դադարենք ժպտալ տեսախցիկների առջև ու իմիտացիայի փոխարեն իսկապես աշխատենք։
     P.S ափսոս ինձ թվում էր ջայլամին քաղաքականությունն այլևս ակտուալ չի։
«Ամառվա շոգին աղբահանություն չի կատարվում Սևանի փողոցում, «Երևան» տոնավաճառի դիմաց, Հարավային ավտոկայանի տարածքում». Հ. Դիլանյան
«Ամառվա շոգին աղբահանություն չի կատարվում Սևանի փողոցում, «Երևան» տոնավաճառի դիմաց, Հարավային ավտոկայանի տարածքում». Հ. Դիլանյան
3163 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am