Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոուրինյոն իր մեդալը նվիրել է երկրպագուին (տեսանյութ)

11:35, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Մոուրինյոն իր մեդալը նվիրել է երկրպագուին (տեսանյութ)

«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ կայացած ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում «Ռեալ»-ից կրած պարտությունից հետո մեդալը նվիրել է ակումբի երիտասարդ երկրպագուին։

«Երբեմն ես չեմ թողնում հաղթանակի համար ստացած մեդալները։ Ինչ խոսք պարտությունների մասին․․․Այդ երեխան այդ պահն անպայման կհիշի։ Ուղղակի երկրպագու էր՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ի խաղաշապիկով։ Ես չգիտեմ, թե որտեղից է նա եկել։ Կարծում եմ՝ նա երբեք չի մոռանա այդ պահը»,- նշել է Մոուրինյոն։

13358 | 0
Facebook