Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Փոխզիջման պարագայում վտանգում ենք Արցախի ժողովրդի կյանքը. Գևորգ Գորգիսյան. «Առավոտ»

09:50, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Փոխզիջման պարագայում վտանգում ենք Արցախի ժողովրդի կյանքը. Գևորգ Գորգիսյան. «Առավոտ»

«Եթե մենք մտնենք զենքի գնման մրցա­վազքի մեջ, դժվար թե կարողանանք ադրբեջանական նավթին հաղթել, ուստի սե­փական ռազմարդյունաբերությունն ու տն­տեսությունն է պետք զարգացնել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում ԱԺ «Ելք» դաշինքի պատգամա­վոր Գևորգ Գորգիսյանը: Նա համոզված է. «Գիտական մրցավազքի մեջ պետք է լինենք, այդ մրցավազքում կարող ենք և պի­տի հաղթենք: Այդ դեպքում կարող ենք Ար­ցախի խնդիրը լուծել ի շահ Հայաստանի: Այլապես ստիպված ենք լինելու փոխզիջում­ների գնալ, ինչն ընդունելի չէ մեր հասարա­կության համար»:

Պատգամավորի բնորոշմամբ՝ որոշակի տարածքների վերադարձի մասին խոսելիս առաջնահերթ պետք է Ար­ցախի ժողովրդի անվտանգության հարցը դնել. «Մենք ունենք բացարձակ հայաթափված Նախիջևան: Այս պարագայում պետք է հստակեցնենք, թե ում հետ գործ ունենք: Փոխզիջման պարագայում վտանգում ենք Արցախի ժողովրդի կյանքը: Հետո թու­լացնում ենք եղած հիմքերը, չէ որ Արցախն ազատագրել ենք որպես պատմական հայ­կական հող՝ հայ բնակչությամբ և վերջինիս անվտանգությունն ապահովելու նպատա­կով: Արցախը չի սահմանափակվում ԼՂԻՄ սահմաններով»:

«Ժառանգություն» կուսակցության առաջ­նորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ նկատում է՝ անհրաժեշտ է, որպեսզի հայկական երկ­րորդ հանրապետության ղեկավարները հանդես գան որպես բանակցային սեղանի կողմ. «Հայաստանյան դիվանագիտությունը կշահի, եթե թեկուզ ուշացմամբ, բայց ճանաչի Արցախը՝ Սահմանադրությամբ և սահմաններով»: Քաղաքական գործիչը շեշ­տում է, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունների քաղաքականությունն ակ­տիվ է. «Համանախագահներից հասցեական հայտարարություններ պահանջելը բավա­րար չէ: Ռազմական և դիվանագիտական առումներով այնքան համախմբված պետք է լինենք, որ համանախագահներից որևէ բան խնդրելու կարիք չունենանք: Խնդրանքը խոսում է դիվանագիտական բացի մասին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5998 | 3
Facebook