Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Երևանի զովությունն ապահովող անտառային տարածքները կառավարությունը բաժանեց օլիգարխներին. Կարինե Դանիելյան. «Առավոտ»

09:40, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
Երևանի զովությունն ապահովող անտառային տարածքները կառավարությունը բաժանեց օլիգարխներին. Կարինե Դանիելյան. «Առավոտ»

«Վերջին օրերի աննախադեպ շոգ եղանակը «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը բացատրում է գլոբալ կլիմա­յական փոփոխություններով: Ըստ նրա՝ աշխարհով մեկ այնպիսի երևույթներ են տեղի ունենում, որոնք մոլորակի բնակչու­թյանը լուրջ խնդիրների առաջ են կանգ­նեցնում:

Մասնագետի խոսքով՝ մոլորակի մի հատվածում հորդառատ անձրևներ են, սելավներ, ջրհեղեղներ, մեկ այլ հատվա­ծում՝ հրդեհներ, ինչի արդյունքում անտառներ ու բնակավայրեր են ոչնչանում: Մեր երկրում, մասնավորապես՝ մայրաքաղաքում արձանագրվող բարձր ջերմաս­տիճանը, Կարինե Դանիելյանի համոզմամբ, այդքան անհարմարություն չէր պատճառի մեր քաղաքացիներին, եթե խորհրդային տարիներից հետո սկսված և մինչ օրս շարունակվող անկանոն քաղաքաշինությունը չլիներ: Տիկին Դանիելյանի խոսքով՝ քաղաքը կանաչ տարածքների հաշվին այնքան է խտացել ու եր­կաթբետոնով, ասֆալտով պատվել, որ մայրաքաղաք մուտք գործած ջերմային ալիքները անգամ գիշերը չեն հեռանում, և քաղաքը չի զովանում: Բնապահպանի համոզմամբ՝ մեզ մոտ կլիմայի դեստաբիլիզացում է, որովհետև ձմռանը աննախա­դեպ ցրտեր են լինում, ամռանը՝ անսովոր շոգեր: Ըստ նրա՝ օրեր շարունակվող բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում մարդկանց առողջության վրա, ուստի Հայաստանը պետք է բարեխիղճ կատարի կլիմայի փոփոխության հետ կապված կոնվենցիայի պահանջները, որոնք վավերացրել է ի թիվս այլ կոնվեն­ցիաների: Տիկին Դանիելյանի ներկայացմամբ՝ իրավիճակը փոխելու երկու ճանապարհ կա՝ կանխարգելել, այսինքն՝ արտանետումնե­րը մթնոլորտ կրճատել և էկոհամակարգային մոտեցում ցուցաբերել, և երկրորդ՝ ադապտացնել՝ ինչքան հնարավոր է մի­ջոցներ ձեռնարկել, որպեսզի որքան հնա­րավոր է գլոբալ այդ փոփոխություններից չտուժենք:

Սակայն, բնապահպանի համոզմամբ, մեր երկրում ամեն ինչ հակառակն է ար­վում. «Նախ ՝ կանաչ տարածքները՝ Մոնումենտից մինչև Սարի թաղ, այդ ամ­բողջ անտառները հենց ստեղծված էին երկու նպատակով՝ կենտրոնը ապահովել մաքուր օդով և այդտեղ պահպանել միկրոկլիման և երկրորդ՝ որպեսզի այդտեղ սողանքներ և սելավներ չլինեն:

Տիկին Դանիելյանի պատմելով՝ երբ ու­սանողների հետ փորձել են նշյալ հատ­վածի անտառը վերականգնել՝ ծառեր են տնկել, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այդ տարածքում մինի հր­դեհներ է կազմակերպել՝ պատճառաբանելով, որ նախազգուշական հրդեհներից խուսափելու համար է:

«Մենք ուսանողների հետ գնում էինք, օգնում էինք, որ այդ անտառը վերականգն­վի, հետո տեսանք՝ ուսանողների աշխա­տանքը դրել վառում են, հարցնում եմ՝ ի՞նչն է խնդիրը, ասում են՝ նախազգուշ­ական հրդեհ է: Այսպես կոչված, «նախազ­գուշական» հրդեհներ որևէ քաղաքում չեն արվում, միայն անտառներում են արվում, բաց տարածքներում, որտեղ մարդու վե­րահսկողությունը դժվար է, բայց քաղաք­ներում չեն արվում: Հետո էլ կառավարությունը դա բաժանեց օլիգարխներին, որ կառուցեն իրենց վիլլաները: Այդ տարածքները, որ պետք է մեղմեին մեր մայրաքաղաքում միկրոկլիման, հիմա հակառակ դեր են կատարում, այդտեղ չինական պատեր են բարձրացել»,- ասում է Կարինե Դանիելյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

3922 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
sharmazanyan
sharmazanyan 09:58, 09.08.2017
Es sax putinn a mexavor
Inch es varchapetin nshanakets
Sibiryan marozer ekan hayastan
R
R 23:01, 09.08.2017
էսքան անկուշտ էսքան անսահման փշածած էսքան անսահման այլասերված տեսնես էլ կա աշխարհում․․․մարդու հավատը չի գալիս․ Մեծատառ Թուրքին պտի մնա ձեր ամբողջ ունեվածքը․ Շուտով կսկսվի պատերազմը Սոդոմ Գոմորի պատմությունը պտի լինի