Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Երբ Ռոմանը կողքիս է լինում, ավելի վստահ եմ գոտեմարտում». Մալխաս Ամոյան

21:30, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
«Երբ Ռոմանը կողքիս է լինում, ավելի վստահ եմ գոտեմարտում». Մալխաս Ամոյան

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացնող 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը նվաճեց արծաթե մեդալ։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ըմբիշն ամփոփեց իր մրցելույթը։

«Եզրափակչում մի փոքր թերացա, և այդ սխալի պատճառով զրկվեցի ոսկե մեդալից։ Չէի ասի, որ գոհ եմ, քանի որ միայն մեկ նպատակով էի մեկնել այնտեղ՝ ոսկե մեդալ նվաճելու»։

Հարցին, արդյոք անարդար մրցավարությունն էր պատճառը, որ զրկվեց ոսկե մեդալից, Մալխասը պատասխանեց. «Ինչքան էլ կողմնապահություն է եղել կամ չի եղել, միևնույնն է միակ մեղավորը ես եմ՝ գոտեմարտս ճիշտ չդասավորեցի»։

Մալխասի հետ մրցատեղի էր մեկնել նաև նրա հորեղբայրն՝ անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը։ Խոսելով Ամոյան-ավագի աջակցության մասին՝ Մալխասը նշեց. «Ռոմանն ամեն հարցում ինձ աջակցում է, միշտ իմ կողքին է։ Երբ կողքիս է լինում, ավելի վստահ եմ գոտեմարտում։ Շատ շնորհակալ եմ իրեն, որ այս ամիսների ընթացքում ինձ միշտ ամեն հարցով աջակցել է»։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Մալխասը նշեց, որ մի փոքր կհանգստանա, ինչից հետո կվերադառնա լիարժեք մարզումներին։
     Զրույցի վերջում երիտասարդ ըմբիշը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ աջակցության համար. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի և իմ անձնական մարզիչներին, ինչպես նաև Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին»,- եզրափակեց Մալխասը։

2242 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am