Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը». Ս. Հասրաթյան

21:10, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
«Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը». Ս. Հասրաթյան
     Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը, սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով, շրջանառության մեջ դրեց իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է միայն իրենց: Թեման էլ նույնն էր ու ծամծմված՝ հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, իսկ իրենց «քաջարի ասկյարները թշնամուն կորուստներ պատճառելով հետ են շպրտել...»: Դե ինչ, կարելի էր նաև այս հիմարությանը չանդրադառնալ (ինչպես սովորաբար վարվում ենք), բայց անհանգստացողները շատ են: Խորհուրդս՝ մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է... սեփական լսարանի համար:
4522 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am