Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Մահվան ելքով վթարի 26-ամյա կասկածյալը, ով դիմել էր փախուստի, կալանավորվեց

17:35, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Մահվան ելքով վթարի 26-ամյա կասկածյալը, ով դիմել էր փախուստի, կալանավորվեց
     Այսօր՝ օգոստոսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Առաքելյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Սահակ Մինասյանը միջնորդություն են ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի բնակիչ՝ 26-ամյա Սուրեն Սամվելի Ջեյրանյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը կասկածվում է օգոստոսի 4-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս մահվան ելքով ավտովթարի մասնակցության համար, ինչի հետևանքով Нива-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս երթևեկում էր թույլատրելի սահմանված արագությամբ, տեղում մահացել էր, իսկ նրա 4-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
     Վթարից հետո Սուրեն Ջեյրանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ արդեն առավոտյան ոստիկանություն էր ներկայացել նրա հայրը՝ ոստիկանության գնդապետ, ով նախկինում աշխատել է Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ որպես տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, հայտնել էր, որ Volkswagen Passat-ը վարել էր ինքը, այնուհետև տղային՝ Սուրեն Ջեյրանյանին, մեղայականով ներկայացրել էր քննչական մարմին։ Ի դեպ, տղայի երեսին կա վթարի հետևանքով առաջացած վերքեր, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մեքենան վարել է գնդապետի որդին։
     Աղբյուրը հայտնում է, որ քիչ առաջ դատավորը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Ս. Ջեյրանյանը կալանավորվեց, ով տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։
5020 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
R
R 18:07, 08.08.2017
քեզ նման որ մի քանի հատ էլ լիներ չնայած արդեն կան, հայ ազգի վերջը կտան
ՀՀ քաղաքացի
ՀՀ քաղաքացի 21:50, 08.08.2017
հանցագործին թաքցնողն ինքն էլ է հանցագործ.
Երկուսին էլ պետք է ԴԱՏԵԼ: