Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

ՍԱՊԾ-ն՝ Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղ հիվանդության տարածման լուրերի մասին

17:30, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
ՍԱՊԾ-ն՝ Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղ հիվանդության տարածման լուրերի մասին

«Առավոտ»-ն այսօր տեղեկություն էր հրապարակել «Դեբեդ և Դսեղ գյուղերում դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվել» վերնագրով, որում Դսեղի համայնքապետը հայտնել էր, թե «գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի 60 %-ը վարակված է դաբաղով»:
     ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունը թեժ գծով կամ դիմումով չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից: Հանրապետությունում կենդանինների հիվանդությունները ախտորոշող հավատարմագրված միակ լաբորատորիան ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնն է, որի կողմից կենդանիների դաբաղ հիվանդության ախտորոշված որևէ դեպք չունենք:
     Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել, հետևաբար հրապարակման մեջ նշված տեղեկությունները հիմնավորված չեն, առավել ևս՝ առանց մասնագիտական եզրակացության «համաճարակ» տերմինի օգտագործումն անպատասխանատու է:
     Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրում է լրատվամիջոցի կողմից հրապարակված ահազանգը:

1272 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am