Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Ինչպես ռուսական տնտեսությունը կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Business Insider

22:05, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Ինչպես ռուսական տնտեսությունը կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Business Insider
     Business Insider պորտալը բացատրել է, թե ինչպես Մոսկվան կարող է պատասխանել ԱՄՆ-ի պատժամիջոցներին՝ օգտագործելով ԵՄ երկրների վրա իր ազդեցության լծակները: «Եթե Ռուսաստանն ԱՄՆ-ի դեմ նոր պատասխան միջոցներ կիրառի, ապա դա անելու լավագույն միջոցն էներգետիկ մատակարարումներն են, հատկապես նրանք, որոնք ստացվում են Եվրոպայից»,- գրում են հեղինակները: Հոդվածում մեջբերվում է նավթի և գազի եվրոպական ներկրման մանրամասն վիճակագրություն: Օգտագործվող էներգիայի ավելի քան 50%-ը Եվրամիությունը գնում է այլ երկրներից: Ընդ որում, եվրոպական երկրներից որոշներն առավել շատ են կախված էներգիայի մատակարարումից, քան մյուսները: Գերմանիան՝ ԵՄ խոշորագույն տնտեսությունն, ավելի քան 60% է ներմուծում, Ֆրանսիան՝ միության երրորդ տնտեսությունը, մոտ 45%, Հունգարիան, Ավստրիան և Սլովակիան՝ մոտ 60-65% էներգիա, Լիտվան՝ 75%, Լատվիան՝ 45%, Բուլղարիան՝ 37%, Չեխիան՝ 32%, Էստոնիան՝ 19%, Ռումինիան՝17%: «Այդ էներգիայի մեծ մասն ստացվում է Ռուսաստանից»,- նշում են հեղինակերը: Հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանը գիտակցաբար է օգտագործում այդ կախվածությունը: Դրա ֆոնին՝ ԵՄ երկրները տարբեր կերպ են կառուցում իրենց արտաքին քաղաքականությունը: Այսպես, Ֆրանսիան, որը նավթի և գազի մեծ մասը ստանում է Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից, կարող է Մոսկվայի հանդեպ ագրեսիվ վերաբերմունք իրեն թույլ տալ, իսկ Գերմանիան՝ ոչ, քանի որ բնական գազի կեսից ավելին և նավթի 35%-ն ստանում է Ռուսաստանից: «Այդ պատճառով Բեռլինն ստիպված է հավասարակշռություն գտնել անվտանգության ոլորտում իր երաշխավոր ԱՄՆ-ի և էներգիայի գլխավոր մատակարար Ռուսաստանի միջև»,-եզրակացնում են հեղինակները:
3679 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am