Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին Լիտվայում է. նա մասնակցել է բողոքի ակցիային

16:00, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Սաակաշվիլին Լիտվայում է. նա մասնակցել է բողոքի ակցիային
     Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին այժմ գտնվում է Լիտվայում, փոխանցում է RIA-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա լքել է Լեհաստանը: Հաղորդվում է, որ Լիտվայում Սաակաշվիլին մասնակցել է ռուսական դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիային: Լիտվայի քաղաքացիություն ստանալու մասին լրագրողների հարցին Սաակաշվիլին պատասխանել է. «Ես պետք է վերադարձնեմ իմ ուկրաինական քաղաքացիությունը, որից ինձ ապօրինաբար զրկել են: Ուկրաինացիները մտահոգված են և իրենց խաբված կզգան, եթե ես չպայքարեմ»,- ասել է Սաակաշվիլին:
Աղբյուրը` life.ru
5679 | 0
Facebook