Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Եթե քաղաքապետն առանց ջրի մի օր դիմացավ, ոսկե մեդալ կտանք». էջմիածինցիները փակել են ճանապարհը

15:45, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
«Եթե քաղաքապետն առանց ջրի մի օր դիմացավ, ոսկե մեդալ կտանք». էջմիածինցիները փակել են ճանապարհը

Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի բնակիչներն այսօր փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը: Բնակիչների խոսքով` ճանապարհը փակելու պատճառն այն է, որ թաղամասի ջրի խնդիրը չի լուծվում: «Մեր համբերության բաժակն արդեն լցվել է։ Մեկ տարուց ավելի է՝ ջրի խնդիրը չի լուծվում: Նույնիսկ Էջմիածնի քաղաքապետին ենք դիմել: Վաղը ևս փակելու ենք ճանապարհը, գնալու ենք քաղաքապետի տուն և նրան ստիպելով էլ լինի բերելու ենք մեր թաղամաս, ու թող մեզ հետ առանց ջրի ապրի: Եթե քաղաքապետն առանց ջրի մի օր դիմացավ, ապա նրան ոսկե մեդալ կտանք»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնակիչներից Նադեժդա Սարգսյանը: Մենք միայն մեր ղեկավարությունից խնդրում ենք, որ շտապ էս խնդրին լուծում տան և մեզ ջրով ապահովեն. «Մենք նրանց չենք ասում՝ մեզ ձրի ջուր տվեք, այլ խնդրում ենք, որ մեզ գոնե 6 ժամ ջուր տան, թե չէ առանց ջրի չենք կարողանում ապրել ու մեր թաղամասում գարշահոտություն է տիրում»,- ասաց մեր զրուցակիցը:

1803 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am