Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնարավոր է, հայտնաբերվել են այն տան մնացորդները, որտեղ ծնվել են առաքյալներ Պետրոսն ու Անդրեասը

23:05, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Հնարավոր է, հայտնաբերվել են այն տան մնացորդները, որտեղ ծնվել են առաքյալներ Պետրոսն ու Անդրեասը

Իսրայելցի գիտնականները ենթադրում են, որ իրենց հաջողվել է գտնել այն վայրը, որտեղ ծնվել է Պետրոս առաքյալը, նրա եղբայր Անդրեաս առաքյալը և Փիլիպոս առաքյալը:
     Հայտնաբերված բնակավայրը գտնվում է Գալիլյան ծովի հյուսիսում: Ըստ պեղումնագետների՝ այս առաքյալները ծնվել են Բեթսաիդ Հուլիա քաղաքում, որն այդպես անվանվել է Օգոստոս կայսեր դստեր պատվին:
     Գիտնականներին հաջողվել է գտնել բաղնիքն, ինչն ապացուցում է, որ այս տեղանքը եղել է քաղաք, ոչ թե ձկնորսական բնակավայր:

Հնարավոր է, հայտնաբերվել են այն տան մնացորդները, որտեղ ծնվել են առաքյալներ Պետրոսն ու Անդրեասը
Հնարավոր է, հայտնաբերվել են այն տան մնացորդները, որտեղ ծնվել են առաքյալներ Պետրոսն ու Անդրեասը

Բեթսաիդ քաղաքի մասին հիշատակում է պատմագիր Հովսեփ Ֆլավիոսը՝ նշելով, որ Հերոդոտոս Ֆիլիպ 2-ը ձկնորսական գյուղակը վերածել է քաղաքի:
     Հայտնաբերված շինության մնացորդները թվագրվել է 1-3-րդ դարերով: Դրանք գտնվել են բյուզանդական կառույցներից 2 մ խորության վրա: Հայտնաբերվել է նաև հռոմեական խճանկար և 2 մետաղադրամ: Մեկը բրոնզից է՝ 2-րդ դարավերջին հատված, մյուսն արծաթագույն դինար է՝ Ներոն կայսեր պատկերով:

Հնարավոր է, հայտնաբերվել են այն տան մնացորդները, որտեղ ծնվել են առաքյալներ Պետրոսն ու Անդրեասը
Հնարավոր է, հայտնաբերվել են այն տան մնացորդները, որտեղ ծնվել են առաքյալներ Պետրոսն ու Անդրեասը

Բացի այդ, հայտնաբերվել են նաև նախշազարդ պատեր, որոնք, հնարավոր է, հետագայում կառուցված եկեղեցու մնացորդներ են: Վիլիբալդ եպիսկոպոսը Սուրբ երկիր այցելության ժամանակ հիշատակել է մի եկեղեցու մասին, որը կառուցվել է այն տան տեղում, որտեղ ծնվել են առաքյալներ Պետրոսն ու Անդրեասը: Հնարավոր է, հենց այս շինությունն էլ եղել է այդ եկեղեցին:

Հնարավոր է, հայտնաբերվել են այն տան մնացորդները, որտեղ ծնվել են առաքյալներ Պետրոսն ու Անդրեասը
Հնարավոր է, հայտնաբերվել են այն տան մնացորդները, որտեղ ծնվել են առաքյալներ Պետրոսն ու Անդրեասը

14877 | 0
Facebook