Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Որքան կպահպանվի ջերմային բարձր ֆոնն ու քանի րոպեից ավելի չի թույլատրվում մնալ արևի ճառագայթների տակ

15:35, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Որքան կպահպանվի ջերմային բարձր ֆոնն ու քանի րոպեից ավելի չի թույլատրվում մնալ արևի ճառագայթների տակ
     «Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսման մեջ ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի այսօր՝ օգոստոսի 8-ին, սպասվում է 40-41, Արարատյան դաշտի և Երևանի առանձին հատվածներում հնարավոր է մինչև 42 աստիճան տաքություն: Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի: Օգոստոս ամսվա համար օդի ջերմաստիճանը կանխատեսվել է նորմայից 1 աստիճանով բարձր»,- այս մասին «Ազատության» եթերում ասել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Անդրյուշ Ավագյանը:
     Վերջինը նշել է, որ բարձր ջերմային ֆոնը կպահպանվի առաջիկա շաբաթվա ընթացքում, օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-7 աստիճանով, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն այսօր և վաղը կանխատեսվել է 7:
     «Կախված մարդու մաշկի գույնից՝ րոպեների որոշակի սահման կա արևի ճառագայթների տակ մնալու համար: Օրինակ, եթե կանխատեսվել է 7, սպիտակ մաշկ ունեցողները մոտ 18 րոպեից ավելի ճառագայթների տակ մնալուց հետո արևայրուք կստանան, իսկ թուխ մաշկ ունեցողները՝ մինչև 34 րոպե: Հարաբերական խոնավությունն էլ այս օրերին հասել է 7-9 %-ի, անհրաժեշտ է շատ հեղուկներ խմել և ժամը 11-ից 17-ն ընկած հատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»:
9840 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am