Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերի բնակիչները շտապ լքում են իրենց տները

14:25, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերի բնակիչները շտապ լքում են իրենց տները
     Voskanapat.info-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի հյուսիս արևելյան հատվածին սահմանակից ադրբեջանական բնակավայրերի բնակիչները շտապ լքում են իրենց տները: Պարզվել է, որ նրանց տների մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը կրակակետեր, հրետանի են տեղակայել տարածաշրջանում լարվածության հետագա սրման համար: Զգուշանալով հայկական կողմի պատասխան կրակից՝ գյուղերի բնակիչներն առճակատման են դուրս եկել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների հետ, որպեսզի վերջիններիս համոզեն այդ տարածքից հեռացնել ռազմատեխնիկան: Սակայն զինվորականները հրաժարվել են, և բնակիչներն ստիպված լքում են իրենց տները:
21166 | 2
Facebook