Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Միջազգային

Մալախովի հեռացման մասին «Առաջին ալիքի» արձագանքը

22:15, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Մալախովի հեռացման մասին «Առաջին ալիքի» արձագանքը

«Առաջին ալիքի» ներկայացուցիչները տեղյակ չեն «Թող խոսեն» ծրագրի հաղորդավոր Անդրեյ Մալախովի՝ աշխատանքից հեռացման մասին: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով ծրագրի խմբագրության աղբյուրին: «Այդ առիթով որևէ դիմում ոչ ոք չի տեսել և չի լսել»,- ասել է պարբերականի զրուցակիցը: Աղբյուրի խոսքով՝ հեռուստաալիքի ղեկավարությունն ու աշխատակիցները տեղյակ չեն եղել, որ Մալախովն ու նրա կինը՝ Նատալյա Շկուլևան, երեխայի են սպասում, մանավանդ, որ նրանց դա երկար ժամանակ չէր հաջողվում: Այս տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Սակայն Մալախովն, ով կնոջ հետ այժմ գտնվում է Իտալիայում, թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով հյուրանոցում անձնական թերթիկը լրացնելիս արված լուսանկարը: Լուսանկարում «մասնագիտություն» տողում Մալախովը նշել է «բլոգեր, յութուբեր»:

14591 | 0
Facebook