Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Նաիրիտ»-ի համար նոր ներդրողներ են հայտնվել. նրանք պատրաստվում են ուսումնասիրություն սկսել գործարանում

12:40, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
«Նաիրիտ»-ի համար նոր ներդրողներ են հայտնվել. նրանք պատրաստվում են ուսումնասիրություն սկսել գործարանում
     «Հոլդինգը պատրաստ է ներդրում կատարել, բայց պետք է նախ ուսումնասիրություն արվի, պարզվի՝ իրավիճակը, «Նաիրիտ»-ի ներկայիս հնարավորությունները: Հիմա բանակցում ենք կառավարության հետ, որ թույլատրի աուդիտ իրականացնել գործարանում»,- լրագրողների հետ զրույցում ասացին «Եվրոմիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչները:
     «Երեկ այցելեցինք «Նաիրիտ»: Գործարանը չի աշխատում 2010-ից: Առաջիկա մոտ 6 ամիսը տեխնիկական ուսումնասիրություններ կիրականացնենք ու հետո մեր եզրակացությունը կներկայացնենք: Մեկ տարի առաջ հոլդինգը կառավարություն ներկայացրեց վերագործարկման ծրագիր, համաձայն որի՝ դա հնարավոր է կատարել 1,5 տարվա ընթացքում, 70-100 մլն դոլար գումարով: Դա մեկ տարի առաջ էր, հիմա շատ բան է փոխվել: Ինչ վերաբերում է նախկին աշխատակիցներին, ապա, նրանք, ովքեր մասնագետներ են, պետք է աշխատեն»,- հավելեցին նրանք:
     Հիշեցնենք՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները երեկ հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Նրանք հույս էին հայտնում, որ հոլդինգի անդամների ու կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումն արդյունավետ կլինի, ներդրողներին նորմալ պայմաններ կառաջարկվի, և նրանք չեն հրաժարվի:
     Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել, նախկին աշխատակիցները պահանջում են վերագործարկել այն:
1119 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am