Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերից մեկի մնացորդները նույնականացվել են 16 տարի անց

11:05, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերից մեկի մնացորդները նույնականացվել են 16 տարի անց
     Մոտ 16 տարի անց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել են զոհերից մեկի մնացորդները, փոխանցում է Associated Press-ը: Ինքնությունը հաստատվել է անցկացված ԴՆԹ անալիզի շնորհիվ: Զոհի անունը չի հրապարակվում ընտանիքի խնդրանքով: Նշվում է, որ 2015-ից առաջին անգամ նույնականացվել են 9/11-ի ահաբեկչության զոհերից մեկի մնացորդները:
     2001թ. սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մահապարտները 4 ինքնաթիռ գրավեցին՝ դրանք ուղղելով դեպի Նյու Յորքի խորհրդանիշ՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակի վրա, իսկ մյուս երկուսը՝ Պենտագոնի, և, ենթադրաբար, Սպիտակ տան կամ Կապիտոլիումի: Բոլոր ինքնաթիռները, բացի վերջինից, հասան նպատակին: Զոհվեց 2974 մարդ, 24-ը համարվում է անհետ կորած:
6136 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am