Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել 13-ամյա երեխայի վիրավորելու վերաբերյալ». Արծրուն Հովհաննիսյան

10:25, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
«Ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել 13-ամյա երեխայի վիրավորելու վերաբերյալ». Արծրուն Հովհաննիսյան
     Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի: Կտրականապես հերքում ենք այս ապատեղեկատվությունը և զգուշացնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:
     Երեկ երեկոյան և գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել: Իսկ ադրբեջանական քարոզչության կեղծիքն ի հայտ է գալիս հենց ներկայացված երեխայի վերքերի նկարներից, որոնցում երեխայի վերքերն ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ բեկորային վնասվածքների հետ:
3489 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am