Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն այսօր կդառնար 35 տարեկան

21:30, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն այսօր կդառնար 35 տարեկան
     Այսօր՝ օգոստսի 7-ին, ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի՝ Մառոզ Ալիկի ծննդյան օրն է: Ծնունդով Գյումրեցին կդառնար 35 տարեկան:
     Ապրիլի 2-ի լուսաբացին ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը և ևս 4 սպա մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Սակայն, տեղյակ չեն եղել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ալեքսանը, շտապելով ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել մինչև մահացու վիրավորում ստանալը: Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։
     Ալեքսան Աաքելյանը մարմինը ապրիլի 10-ին հայկական կողմին հանձնված 18 անհետ
     կորած զինծառայողների մեջ է եղել: Փոխգնդապետ Ալեքսանի անունով Գյումրիում բացվել է պուրակ:
1821 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am