Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կամ աշխատանք, կամ ընտանիք. ինչու է Մալախովն աշխատանքից ազատման դիմում գրել

19:35, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Կամ աշխատանք, կամ ընտանիք. ինչու է Մալախովն աշխատանքից ազատման դիմում գրել
     «Թող խոսեն» ծրագրի հաղորդավար Անդրեյ Մալախովն աշխատանքից ազատման մասին դիմում է գրել: Այս մասին RIA-ին հայտնել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրը: «Մալախովը դիմում է գրել, ստորագրվել է այն, թե ոչ՝ դեռ հայտնի չէ»,- նշել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ Starhit.ru պորտալը գրել էր, որ Մալախովը լքում է «Առաջին ալիք»-ը կնոջ հղիության պատճառով: Պորտալը նշում է, որ «Առաջին ալիք»-ի պրոդյուսեր Նատալյա Նիկոնովան նրան ընտրության առջև է կանգնեցրել՝ կա՛մ նա կմնա ընկերությունում, կա՛մ կդառնա երեխա խնամող: Մալախովը նախընտրել է ուշադրություն հատկացնել ընտանիքին:
17697 | 1
Facebook