Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արքայադուստր Դիանայի մասնակցությամբ անհայտ կադրերով ֆիլմը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել

01:10, երեքշաբթի, 08 օգոստոսի, 2017 թ.
Արքայադուստր Դիանայի մասնակցությամբ անհայտ կադրերով ֆիլմը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել
     Բրիտանական Channel 4-ը վավերագրական ֆիլմ է ցուցադրել «Դիանա. նրա սեփական մտքերը» անվանմամբ, որը հեռուստադիտողի կողմից ոչ միանշանակ արձագանքի է արժանացել: Այս մասին գրում է Evening Standard-ը: Ֆիլմում մինչ օրս անհայտ կադրեր են ցուցադրվել: Ձայնագրությունը Քենսինգթոնյան պալատում արել է խոսքի տեխնիկայի դասախոս Փիթեր Սեթթելենը 1992–1993 թթ.: Այդ կադրերում Դիանան պատմում է արքայազն Չարլզի հետ իր կյանքի մասին: Հեռուստադիտողներից ոմանք «բարոյապես սխալ» են անվանել այդ կադրերի ցուցադրությունը: Մյուսները հիացմունք են արտահայտել և նշել, որ զարմանալի ոչինչ չկա, որ ողջ աշխարհն էր սիրում արքայադստերը: Որոշ հեռուստադիտողներ էլ նշել են, որ եթե Դիանան չցանկանար, ապա այդ կադրերը չէին ձայնագրվի:
17605 | 0
Facebook