Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատժամիջոցները Ռուսաստանին կդարձնեն հզոր, ինչպես ԽՍՀՄ-ը. Forbes

18:30, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Պատժամիջոցները Ռուսաստանին կդարձնեն հզոր, ինչպես ԽՍՀՄ-ը. Forbes
     Թրամփի կողմից «դժկամությամբ ստորագրված» հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանում «քաղաքական փոփոխությունների» չեն հանգեցնի: Ընդհակառակն, այդ սահմանափակումները կուժգնացնեն Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ Արևմուտքի հետ ցանկացած համագործակցություն «թուլության դրսևորում» է, գրում է Forbes ամսագիրը: Ամսագրի հոդվածագիր Էմիլի Ֆերրիսը նշում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին ընդունում է ոչ այնքան որպես իր քաղաքական շահերին վնասող, այլ համեմատում է այն երկրների հետ, որոնք ակտիվորեն ոտնահարում են ԱՄՆ-ի շահերը: Հոդվածում ասվում է, որ դա լուրջ հետևանքներ կունենա Արևմուտքի համար արտասահմանում, մասնավորապես, Ուկրաինայում, Ռուսաստանի միջամտություններին խանգարելու հարցում: Բացի այդ, ինչպես գրում է հոդվածագիրն, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի՝ Կիևին «պաշտպանական սպառազինություն» մատակարարելու մասին առաջարկը կոնֆլիկտն էլ ավելի կթեժացնի: «Չնայած առավել հավանական սցենար է առանց դիվանագիտական լուծման կոնֆլիկտի սառեցումը»,- գրում է Ֆերիսը:
19604 | 0
Facebook