Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Քանի ադրբեջանցի զոհվել այս տարի՝ ըստ սոցցանցերի. Աշոտ Ասատրյան

16:05, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Քանի ադրբեջանցի զոհվել այս տարի՝ ըստ սոցցանցերի. Աշոտ Ասատրյան

2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս սոցիալական ցանցերի օգնությամբ պարզ է դարձել, որ ադրբեջանական բանակում եղել է 42 մահացած զինծառայող, որոնց մասին Ադրբեջանի բանակի ղեկավարությունը պաշտոնական ոչինչ չի հայտարարել։
     Ադրբեջանից դուրս գործունեություն ծավալող ընդդիմադիր լրատվականներին հաջողվել է պարզել միայն այս 42 զոհվածի մասին տեղեկությունը, սակայն չհայտարարված զոհերը քանակապես ավելի շատ են:
     Վերջին անգամ ադրբեջանական բանակը երկու զոհ է տվել օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում, զոհվածն Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Մուսթաֆա օղլուն է: Զինծառայողի զոհվելու մասին լուրը հայտնել են իր համագյուղացիները, սակայն պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա: Զինծառայողը զոհվել է դիրքերում հերթապահություն իրականացնելիս։
     Օգոստոսի 4-ին, նույն Ալիբեյլի գյուղի դիրքերում՝ Ադրբեջանի բանակում, ևս մեկ զոհ է եղել՝ Մուսաև Վահիդ Վուգար օղլուն. տեղեկություն էր տարածվել, որ վերջինս զոհվել է հայկական բանակի զինվորների կրակոցից: Այս զինծառյողի մահվան մասին լուրը ևս պահվում է գաղտնի՝ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն չի տարածել:
     Ալիբեյլի գյուղը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղի դիմաց: Օգոստոսի 1-ին Տավուշի մարզի դիրքերից մեկում ադրբեջանական բանակի սադրանքների հետևանքով վիրավորվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արմեն Մեխակի Նազլուխանյանը:
     Ադրբեջանի կատարած սադրանքներից ոչ մեկը անպատասխան չի մնալու:

4653 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am