Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արևմուտքը պիտի վախենա մահմեդական Իրանից

22:01, կիրակի, 03 հունիսի, 2012 թ.
Արևմուտքը պիտի վախենա մահմեդական Իրանից

Իրանի գերագույն ղեկավարն ասել է, թե Արևմուտքը չի կարող խոչընդոտել Իրանի զարգացմանը, սակայն կարող է խորացնել իրանցիների սրտերում Արևմուտքի նկատմամբ թշնամանքը,- հայտնում է ''Ամերիկայի ձայն''-ը։

Ելույթ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիի մահվան 23-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ՝ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, թե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ''ստում են Իրանի միջուկային ծրագրերի մասին՝ իրենց սեփական խնդիրները կոծկելու նպատակով''։ Նրա խոսքով՝ միջուկային Իրանից սպասվող վտանգների մասին քաղաքական մակարդակով ու մամուլի միջոցով տարածվող մտքերն անհիմն են։

Խամենեին ասել է, որ Արևմուտքը պիտի վախենա ոչ թե միջուկային, այլ՝ մահմեդական Իրանից։

1964 | 0
Facebook